Պակիստանում տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն անցել է 30-ը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 18-ին Պակիստանի հյուսիս-արևմուտքում՝ մզկիթներից մեկի մոտակայքում, տեղի ունեցած պայթյունի և կրակոցների զոհերի թիվն արդեն անցել է 30-ը: 100-ից ավելի մարդ վիրավորվել է: Փլուզվել է մզկիթի պատերից մեկը: Վնասվել են նաև մերձակա շինություններ։
ԶԼՄ-ների տվյալով՝ մզկիթը եղել է ոստիկանական բաժանմունքի հարևանությամբ: Վիրավորների թվում կան նաև ոստիկաններ։
Հաղորդվում է, որ պայթյունն իրականացրել է ինքնասպան ահաբեկիչը: Սակայն որևէ խմբավորում դեռ պատասխանատվություն չի ստանձնել տեղի ունեցածի համար:
Նշվում է, որ մզկիթի մոտակայքում փոխհրաձգության ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցները վնասազերծել են վեց կասկածյալի։
19 Սեպտեմբեր, 2026 13:06
89
ՀՀ-ում Պակիստանի առաջին դեսպանը հավատարմագրերն է հանձնել Խաչատուրյանին
11 Սեպտեմբեր, 2026 23:07
Արարատ Միրզոյանն ու Պակիստանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
11 Սեպտեմբեր, 2026 17:19
Պակիստանի խոշոր հիվանդանոցներից մեկում հրդեհի պատճառով մահացել է 14 նորածին
26 Օգոստոս, 2026 16:14