Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պաղեստինյան «Համաս» շարժման արմատականները կարող են կրկին փորձել հարձակվել Իսրայելի վրա՝ հոկտեմբերի վերջին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
Նա այս հայտարարությունն արել է կառավարության նիստի ընթացքում՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման տարելիցին ընդառաջ։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։ Նեթանյահուն կարծիք է հայտնել, որ այդ ժամանակից ի վեր Իսրայելը դարձել է Մերձավոր Արևելքի ամենահզոր երկիրը, մինչդեռ նրա հակառակորդներն այժմ «ավելի թույլ են, քան երբևէ»։
«Հենց այն պատճառով, որ «Համաս»-ն այդքան թույլ է, այն կփորձի մարտահրավեր նետել մեզ իր մնացած ուժերով՝ նախքան ընտրությունները, որպեսզի փորձի ազդել դրանց արդյունքի վրա»,- պնդել է Նեթանյահուն։
«Մենք պատրաստ ենք դրան։ Նախ և առաջ՝ մենք կկանխենք նման փորձերը, իսկ եթե նրանք, այնուամենայնիվ, թույլ տան այդ սխալը, մենք կպատասխանենք ջախջախիչ ուժով»,- հավելել է նա։