Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Խալիլ ալ-Հայյայի հետ։
Նա շնորհավորել է Խալիլ ալ-Հայյային նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և վերահաստատել Իրանի ժողովրդի ու երկրի ղեկավարության աջակցությունը Պաղեստինին։
Հեռախոսազրույցի ընթացքում Փեզեշքիանը նաև անդրադարձել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին ռազմական գործողություններին։ Նա նշել է, որ, չնայած բոլոր դժվարություններին, պաղեստինյան հարցը շարունակում է առանցքային տեղ զբաղեցնել Իրանի արտաքին քաղաքականության մեջ։
Իր հերթին Խալիլ ալ-Հայյան բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը սպառնալիքների պայմաններում։ Նրա խոսքով՝ Իրանին հաջողվել է տարածաշրջանում ձևավորել նոր իրողություններ։
Նա Իսրայելին անվանել է «տարածաշրջանում ապակայունացման գլխավոր գործոն»։ Խալիլ ալ-Հայյան ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ը շարունակում է քաղաքական բանակցությունները՝ համակարգելով իր քայլերը պաղեստինյան մյուս խմբավորումների հետ։