Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Medianews-ը գրում է․

Կիրակի օրը Էջմիածնի Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն։ Ամուսնացած քահանաների կողքին Կտրիճ Ներսիսյանը ձեռնադրում է նաև կուսակրոն երեք վարդապետ։ Եվ ուշադրություն` երեքից երկուսը Ներսիսյանի համագյուղացի են, իսկ երրորդը` Դավիթ Սերգեյենկոն ՌԴ-ից է` Եզրաս-Կարո Ներսիսյանի ձեռնասունը։

Կտրիճ Ներսիսյանի համագյուղացի` ոսկեհատցի վարդապետացուները Քաջիկ Եղոյանն ու Արմեն Դիշլանյանն են։ Հենց այս վերջինը չունի Գևորգյան ճեմարանի կամ այլ բուհի դիպլոմ, որը պարտադիր պայման է եկեղեցական դառնալու համար։ Այս դեպքում խնդիրն ավելի է ընդգծվում, քանի որ կուսակրոնի ուխտագրի մեջ ապագա եկեղեցականը խոստանում է զբաղվել նաև գիտական գործունեությամբ։ Դե իհարկե արդեն ակնհայտ է, թե ինչ հանճարեղ գիտական գործունեություն է ծավալելու Գևորգյան ճեմարանի ավարտական շեմը չհաղթահարած Արմեն Դիշլանյանը, ով այժմ ծառայում է Կտրիճ Ներսիսյանի գրասենյակում։

Այս փաստերը ևս մեկ անգամ հուշում և ահազանգում են եկեղեցու օրեցօր խորացող ճգնաժամի մասին։ Ռուսական գործակալ Կտրիճ Ներսիսյանը խնամիական և համագյուղացիական կլանի է վերածել Հայ Առաքելական եկեղեցին։

Իսկ այս պնդումները պաշտոնական Մայր Աթոռը կարող է հերքել` հրապարակելով ոսկեհատցի Արմեն Դիշլանյանի ճեմարանական դիպլոմը։

346