Տանկերի խոցում, հակառակորդի բազմաթիվ նշանակետերի հայտնաբերում, մարտական առաջադրանքների կատարում: Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է 44-օրյա պատերազմի նոր հերոսական դրվագներ:

Սերժանտ Վաչիկ Ասրյանն ու շարքային Վահան Վարդանյանն աչքի են ընկել թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում:

Փոխգնդապետ Սեդրակ Գրիգորյանն աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն:

Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն:

Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ Գևորգ Հայրապետյանը:

Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ Գևորգ Գասպարյանը:

Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքը բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Դանիելյանը:

Մարտական առաջադրանքների կատարման ժամանակ աչքի են ընկել շարքայիններ Մարտիկ Ավագյանը, Կարեն Միրզախանյանը, կրտսեր սերժանտներ Վահան Սիմոնյանը, Դավիթ Ղուլյանը, Պետրոս Չիլինգարյանը, Ժիրայր Առաքելյանը, Էրիկ Ադամյանը, Ցոլակ Թառոյանը, սերժանտներ Վահե Սահակյանը, Ալեքսան Սիմոնյանը, Արամ Կարապետյանը:

 

 

Աղբյուրը՝ 1lurer.am

1518