Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ միջանցքների վերաբերյալ Իրանի և Օմանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրավական բնույթ են կրում, սակայն դրանք չեն ենթադրում նեղուցի անհապաղ բացում։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին։
«Օմանի հետ վերջերս կնքված երկկողմ համաձայնագիրը, որը վերաբերում է Հորմուզի նեղուցում մուտքի և ելքի երթուղիներին, կարևոր իրավական և տեխնիկական քայլ է, որը փոխարինել է նախորդ տարիներին գործող ընթացակարգերին»,- նշել է Ղարիբաբադին՝ ըստ իրանական SNN հեռուստաալիքի հաղորդման։
Այնուամենայնիվ, փոխնախարարը հավելել է, որ Մուսկատի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը չի նշանակում Հորմուզի նեղուցի անհապաղ բացում։
Ըստ Ղարիբաբադիի՝ Իրանը և Օմանը մտադիր են համաձայնագիրը գրանցել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Ծովային միջազգային կազմակերպությունում, սակայն նեղուցի բացումն ամբողջությամբ կախված է նրանից, թե արդյոք Միացյալ Նահանգները կկատարի իր պարտավորությունները։