Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իրանն ու ԱՄՆ-ը նախորդ բանակցությունների ընթացքում մոտ էին համաձայնության հասնելուն։ Նման կարծիք է հայտնել Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին՝ նշելով, որ հակամարտության կարգավորումն այժմ էլ «հասանելիության սահմաններում է»։
«Օմանը կարծում էր, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունները հաջողությամբ էին ընթանում, և համաձայնության հասնելն արդեն իրատեսական հեռանկարում էր։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ այդ կարծիքին», — ասել է նա Մեծ Բրիտանիայի Քեմբրիջի համալսարանի ուսանողների առջև ելույթի ժամանակ։ Ելույթի տեսագրությունը հրապարակվել է Օմանի արտաքին գործերի նախարարության կայքում։
Սուլթանության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հավելել է, որ «նման համաձայնության հիմնական բաղադրիչները դեռ պահպանվում են»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ այժմ բանակցությունները վերսկսելու ճանապարհը դժվար է երկու կողմերի համար էլ։