Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկացի տնտեսագետներ Մայքլ Վուդֆորդը և Ռոբերտ Հոլը կստանան 2026 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակը:

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի որոշման համաձայն՝ նրանք պարգևատրվում են «մակրոտնտեսական կայունացման միկրոտնտեսական հիմքերի մշակման համար»։

Կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ դափնեկիրները ցույց են տվել, թե ինչպես կարելի է վերակառուցել տնտեսական մոդելները՝ կայունացման քաղաքականությունը թարմացնելու համար» և, մակրոտնտեսական ցուցանիշների, ինչպիսիք են գնաճը, արտադրությունը և սպառումը, վիճակագրական փոխհարաբերությունների վրա հույսը դնելու փոխարեն, «կառուցել են իրենց մոդելները միկրոտնտեսական հիմքի վրա»։

 

77