Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան հույս ունի, որ պետության ղեկավարի պաշտոնում իր առաջիկա՝ չորրորդ ժամկետի ընթացքում կարժանանա Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին հայտնում է Estadão թերթը։
Լուլա դա Սիլվան պարբերաբար հանդես է գալիս սովի և աղքատության դեմ պայքարում միջազգային ջանքերի համախմբման, ինչպես նաև կլիմայի փոփոխության և անտառների պահպանության խնդիրների լուծման օգտին։
Բացի այդ, նա բազմիցս կոչ է արել բանակցությունների միջոցով կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը և առաջարկել է իր միջնորդությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ այդ նպատակին հասնելու համար Բրազիլիայի առաջնորդը մտադիր է ապավինել երկրի գործող արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրայի դիվանագիտական փորձին և հեղինակությանը։