Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Բաքվում և Ադրբեջանի այլ քաղաքներում բողոքի ակցիաներ են սկսվել՝ ընդդեմ դպրոցներում հիջաբ կրելու արգելքին։
Հոկտեմբերին Ադրբեջանի կառավարությունն արգելել է ուսումնական հաստատություններում կրոնական հագուստ կրել․ կանոններին չենթարկվող աշակերտներին սկսել են թույլ չտալ մասնակցել դասերին։
Այս սահմանափակումները ներդրվել էին կառավարական փոփոխությունների շրջանակում, որոնք նպատակաուղղված էին «պետական կրթական համակարգի աշխարհիկ բնույթի պահպանմանը»։
Ցույցի ընթացքում Բաքվում 37 մարդ է ձերբակալվել՝ հայտնել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Իրավապահ մարմինները քաղաքացիներին կոչ են արել պահպանել հասարակական կարգը։
Այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները վերանայել են պետական դպրոցների աշակերտների արտաքին տեսքին վերաբերող կանոնակարգերը։ Նոր կանոնների համաձայն՝ աշակերտներին արգելվում է կրել այնպիսի հագուստ, որը խախտում է համազգեստի ստանդարտը կամ չի համապատասխանում կրթական համակարգի աշխարհիկ բնույթին։