Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Դավիթ Մանուչարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ

Դավիթ Հրաչիկի Մանուչարյանի կենսագրությունը

Ծնվել է 1986 թվականի հուլիսի 7-ին Լոռու մարզի Գուգարքի շրջանի Վահագնաձոր գյուղում:

Աշխատանքային գործունեություն

2025-2026թթ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետ,
V-VII.2025թ. - ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
II-V.2025թ. - ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի պետ,
2020-2025թթ. - ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ),
2014-2020թթ. - ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության ՀԿԳ քննիչ,
2013-2014թթ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի քննիչ,
II-VI.2013թ. - ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ,
2008-2013թթ. - ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր։

Կրթություն

2008 թվականին ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը։

Պարգևներ

ՀՀ վարչապետի 2026 թվականի հոկտեմբերի 7-ի որոշումով պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով։

Այլ տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

185