Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է
Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Տեղեկությունը փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը եւ Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։
Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր երեկ՝ նոյեմբերի 10–ին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։
Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը) մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։
11 Նոյեմբեր, 2022 18:26
1785
Դավիթ Մանուչարյանը նշանակվել է ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ
13 Հոկտեմբեր, 2026 18:30
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը ՀՀ ռեկորդ է սահմանել. Համաշխարհային ամառային ունիվերսիադա
21 Հուլիս, 2025 16:45
Նախարարությունը պատրաստակամ է ապահովել կնոջը կացարանով, խնամքով․ Զառա Մանուչարյան
03 Հոկտեմբեր, 2022 17:38