Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարությունը (ԱՆ) հաղորդագրություն է տարածել՝ կարևորելով ձեռքերի ճիշտ և կանոնավոր լվացման դերը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում։

«Մաքուր ձեռքեր՝ առողջության պահպանման պարզ, բայց կարևոր քայլ։

Գիտե՞ք, որ ձեռքերի ճիշտ լվանալը վարակիչ հիվանդությունների կանխարգելման ամենապարզ, մատչելի և արդյունավետ միջոցներից է։

Օրվա ընթացքում մեր ձեռքերը շփվում են բազմաթիվ մակերեսների հետ, որոնց վրա կարող են լինել հիվանդածին մանրէներ։ Չլվացած ձեռքերով աչքերին, քթին կամ բերանին դիպչելը կարող է նպաստել դրանց՝ օրգանիզմ ներթափանցմանը։

Ե՞րբ է հատկապես կարևոր լվանալ ձեռքերը

Սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ։

Սանհանգույցից օգտվելուց հետո։

Հազալուց, փռշտալուց կամ քիթը մաքրելուց հետո։

Հիվանդ մարդուն խնամելուց առաջ և հետո։

Դրսից տուն վերադառնալիս և տեսանելի աղտոտվածության դեպքում։

Իսկ ինչպե՞ս ճիշտ լվանալ ձեռքերը։

Թրջեք ձեռքերը մաքուր, հոսող ջրով։

Օճառեք և մանրակրկիտ շփեք ափերը, ձեռքերի արտաքին մակերեսները, մատների արանքները և եղունգների շրջանը։

Շփեք առնվազն 20 վայրկյան։

Լվացեք հոսող ջրով և չորացրեք մաքուր սրբիչով կամ մեկանգամյա օգտագործման թղթե անձեռոցիկով։

Սովորեցնենք երեխաներին ձեռքերը ճիշտ լվանալ և ինքներս դառնանք օրինակ

Վարակների կանխարգելումը սկսվում է մաքուր ձեռքերից»,- նշվում է հաղորդագրությունում։

124