Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռեփեր Navai-ն (Նավայի Բակիրով) կարող է ազատ արձակվել Ղազախստանի նախնական կալանքի վայրից։ Դրա համար անհրաժեշտ է վճարել 2,1 միլիոն տենգեի (2 650 դոլար) չափով գրավ։ Այս մասին հայտնում է Shot Telegram-ալիքին։
Գրավի չափը հայտնել է Բակիրովի փաստաբանը։ Արտիստի պաշտպանող կողմը ներկայումս աշխատում է նրա խափանման միջոցը փոխելու և գրավի դիմաց ազատ արձակելու ուղղությամբ։
Հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է դատարանը. բողոքի քննությունը նախատեսված է հաջորդ շաբաթ։
Ավելի վաղ դատարանը որոշել էր կատարողին կալանքի տակ պահել մինչև դեկտեմբերի 14-ի առավոտը։ Սակայն Ղազախստանի օրենսդրությունը թույլ է տալիս կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ, ինչպիսիք են՝ չհեռանալու մասին ստորագրությունը, գրավը կամ տնային կալանքը։
Ավելի վաղ նշել էինք, որ ձերբակալվել է ադրբեջանական ծագում ունեցող ռեփեր Navai-ին: