Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ պետությունները կոչ են արել Եմենում գործող, Իրանի կողմից աջակցվող հուսիների շարժումը ճանաչել որպես ահաբեկչական կազմակերպություն, ինչպես նաև դադարեցնել ցանկացած տեսակի աջակցություն, որը հնարավորություն է տալիս նրանց ձեռք բերել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ-ներ):

Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում կայացած ԾՀԽ-ի նախարարական խորհրդի նիստում ընդունված եզրափակիչ հայտարարության մեջ կոչ է արվում հուսիներին դասակարգել որպես ահաբեկչական կազմակերպություն՝ միջազգային հանրությանը հորդորելով նրանց նկատմամբ կիրառել նույն մոտեցումը, ինչ այլ ահաբեկչական խմբավորումների դեպքում, որոնք սպառնալիք են ներկայացնում անվտանգության, խաղաղության, զարգացման և բարեկեցության համար։

Բացի այդ, մասնակիցները կոչ են արել դադարեցնել աջակցության ցանկացած ձև, որը նպաստում է հուսիների կողմից հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ձեռքբերմանը։

90