Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուսիները (Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժումը) բալիստիկ հրթիռային հարձակում են գործել Ադենի միջազգային օդանավակայանի վրա. հաղորդում է Սաուդյան Արաբիայի «Al Arabiya» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանի մոտակայքում պայթյուն է լսվել։ Հնարավոր վնասների կամ զոհերի մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվել։

Ադեն նավահանգստային քաղաքը գտնվում է Եմենի հարավում և ծառայում է որպես երկրի միջազգայնորեն ճանաչված կառավարության ժամանակավոր մայրաքաղաք։

95