Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մարսելում ցուցարարները թալանել են տեղի «Օլիմպիկ Մարսել» ֆուտբոլային ակումբի պաշտոնական խանութը՝ ստիպելով այն ժամանակավորապես փակել՝ հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից։

«Մարսել»-ը խստորեն դատապարտում է բռնությունը և թալանի այն գործողությունները, որոնց թիրախում հայտնվել է Կանեբիեր փողոցում (Rue de la Canebière) գտնվող մեր պաշտոնական խանութը։ Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր գործընկեր Puma-ին, որը շահագործում է խանութը։ Այս դեպքերը զգալի նյութական վնաս են պատճառել՝ ստիպելով ակումբին ժամանակավորապես փակել խանութը այցելուների համար»,- նշված է ակումբի հայտարարության մեջ։

Մի շարք կադրերում երևում է, թե ինչպես են կողոպտիչները ջարդում խանութի ցուցափեղկը և ներխուժում տարածք։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի զանգվածային ցույցեր՝ թանկացումների և մի շարք այլ հարցերի պատճառով։ Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիաներին մասնակցել է 800 000 մարդ, մինչդեռ ՆԳՆ-ն հայտնում է 550 000 մասնակցի մասին։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ 

130