Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

World Travel Awards մրցանակաբաշխության շրջանակում Հայաստանը ճանաչվել է Եվրոպայի առաջատար ժառանգության ուղղություն 2026։ Այս մասին տեղեկացնում են Զբոսաշրջության կոմիտեից:

«Միջազգային այս հեղինակավոր մրցանակը ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը, դարավոր ավանդույթներն ու զբոսաշրջային գրավչությունը։

Այս ճանաչումը Հայաստանի համար նոր հնարավորություն է՝ միջազգային հարթակներում առավել տեսանելի դարձնելու իր մշակութային արժեքները և ներկայանալու, որպես յուրահատուկ զբոսաշրջային ուղղություն»,- ասվում է հաղորդագրությունում։

256