Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը՝ 00։13-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը։

«ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել նաև բժշկական կենտրոնից, որ Շիրակի փողոցից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։

ՆԳՆ Քրեական և Համայնքային ոստիկանությունների ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, նշված փողոցի հասցեներից մեկում ազգականների միջև վիճաբանություն է եղել, ինչը վերածվել է ծեծկռտուքի։

Ոստիկանության ծառայողները ձերբակալել են չորս անձի։ Նրանք և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ժամը՝ 2։18-ին բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

163