Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է փոխել ամերիկյան նախկին վարչակազմի անարդար վերաբերմունքը և վերականգնել Վրաստանի հետ գործընկերությունը։

«Ջո Բայդենի նախկին վարչակազմի օրոք հնչած հայտարարություններն ու ընդունված կոնկրետ որոշումները համակված էին միայն ստով, զրպարտությամբ ու կեղծիքներով։ Ի՞նչ վերաբերմունք է սա, ի՞նչ մոտեցում։ Սա գործընկերություն չէ, բարեկամություն չէ։ Հետևաբար, Թրամփի ներկայիս վարչակազմն իսկապես հնարավորություն ունի շտկելու նախկին վարչակազմի օրոք ձևավորված այս անարդար վերաբերմունքը և Վրաստանի հետ հարաբերությունները նոր էջից սկսելու»,- «imedi» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Կալաձեն։

Նշվում է, որ Թբիլիսիի և Վաշինգտոնի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են 2024 թվականին՝ Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումից հետո։

57