Փետրվարի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ պատգամավորների և աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր՝ ծաղիկներ խոնարհելու ԼՂՀ Գերագույն խորհրդի 1-ին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրմաքարին:

 

Այսօր ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը կդառնար 61 տարեկան:

 

Արթուր Մկրտչյանը ծնվել է 1959 թ.: 1992 թ. հունվարի 8-ին ընտրվել է ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ:

 

Մահացել է 1992 թ. ապրիլի 14-ին:

 

Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2001 թ.ն հետմահու պարգևատրվել է «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:

602