Ջրամբարների լցվածությունը փետրվարի 16-ի դրությամբ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը 2021 թվականի փետրվարի 16-ի դրությամբ:
Ըստ այդմ՝ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը 100 մլն.մ³-ով պակաս է նախորդ տարվա նույն օրվա ծավալից: Ազատի և Արփի լիճ ջրամբարներում ջրի ծավալները գերազանցում են նախորդ տարվա նույն օրվա մեծություններին: Ապարանի և Մարմարիկի ջրամբարներում ջրի ծավալները մոտ են նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշներին։
16 Փետրվար, 2021 21:08
680