Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ Անկարայի ջրամբարներում ջրի պաշարներն էապես նվազել են:

Ջրամբարների ընդհանուր լցվածությունն այս տարվա՝ 2025-ի, օգոստոսի 20-ի դրությամբ կազմում է ընդամենը 19.42%, իսկ օգտագործման համար հասանելի ակտիվ պաշարը՝ 8.52%, գրում է Ermenihaber-ը:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները եղել են համապատասխանաբար 39.41% և 31.21%։

Նշվում է, որ օրական քաղաքին մատակարարվում է շուրջ 1.7 մլն խմ ջուր։ Մասնագետների կարծիքով՝ ներկայիս սակավաթիվ պաշարներով մայրաքաղաքը կարող է ջրով ապահովվել հազիվ 3 ամիս։

Արձանագրվել է, որ Չամլըդերե, Քուրթբողազը, Աքյար և Էղեքայա ջրամբարներում ջրի մակարդակը տեղ-տեղ նվազել է շուրջ 40-50 մետրով։ Արդյունքում տեսանելի են դարձել հին բնակավայրերի և տների հատվածներ, առաջացել նաև կղզյակներ։

322