Ավելի վաղ նույն թեման շոշափել էին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

Ռուսաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց են ունեցել ավելի վաղ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Թայիփ Էրդողանի բանակցություններում քննարկված թեմաների շուրջ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական ԱԳՆ-ում ունեցած աղբյուրին։ 

 

«Մեր նախարարը բանակցություններ է վարել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։ Կողմերը քննարկվել են այն թեմաները, որոնք շոշափվել են մեր նախագահի ու Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, ու պայմանավորվել են հետևել դրանց»,-ասել է գործակալության աղբյուրը։

 

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հրադադար հաստատելու վերաբերյալ։

 

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 



Աղբյուր՝ armeniasputnik.am



 

862