ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 23-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Սիսիանի Զանգեր կոչվող հատվածում, Սպանդարյան-Սիսիան, Սևանա կղզուց մինչև Դիլիջանի թունել ճանապարհահատվածներում բուք է։

 

Կապանի տարածաշրջանի, Գորիս-Սիսիան, Գորիս-Շուռնուխ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

 

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

 

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

633