Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի վերաբերյալ տվյալները՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար։ Նշված մեկ շաբաթվա ընթացքում Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով՝ նոյեմբերի 1-ի դրությամբ կազմելով 1900.55 մ։
Սևանա Լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է եղել 23 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ՝ 33 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը Սևանա լիճ է տեղափոխվել 0.518 մլն խորանարդ մետր ջուր։ Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում լիճ տեղափոխված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 177.820 մլն խորանարդ մետր։
02 Նոյեմբեր, 2026 21:30
91
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 73 ձկնորսական ցանց
27 Հոկտեմբեր, 2026 11:29
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 5-11-ը
12 Հոկտեմբեր, 2026 21:17
22 տարի ԱՄՆ-ում, այժմ՝ ՀՀ-ում. 13 տարի՝ մեկ թելով գործված խաչքարը Սևանավանքում է
05 Հոկտեմբեր, 2026 20:00
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը ապրիլի 6-12-ը
13 Ապրիլ, 2026 22:59
Հայաստանի մի շարք մարզերում սպասվում է հրդեհավտանգության բարձր մակարդակ
24 Հուլիս, 2026 20:32
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
20 Հուլիս, 2026 16:16
«Moody’s» վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի կառավարության վարկանիշը «Ba3» մակարդակում
26 Հունիս, 2025 20:20