«Որպեսզի զինծառայողը դառնա մեր շահառու, մի քանի կարգավիճակ պետք է ստանա։ Անկախ նրանից՝ պայմանագրային զինծառայող է, ժամկետային զինծառայող է, թե պահեստազոր է։ Նա պետք է մասնակցած լինի մարտական գործողություններին և իր վիրավորումը պետք է ստացած լինի մարտական հերթապահություն իրականացնելիս, հատուկ առաջադրանք կատարելիս կամ հակառակորդին նախահարձակ գործողությունների հետևանքով»,- ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը։ Հավելելով, որ այդ պատճառահետևանքային կապը հաստատում է կենտրոնական ռազմական բժշկական հանձնաժողովը, որը ստուգում է՝ կա վիրավորում կամ հաշմանդամության, կամ առողջության կորստի համապատասխան տոկոսը և միևնույն ժամանակ որոշում է, թե արդյոք այդ վիրավորումը ստացված է մարտական գործողությունների հետևանքով։ Եթե լինում է այդ պատճառահետևանքային կապը, արդեն տվյալ զինծառայողը  ստանում է զինհաշմանդամության կարգավիճակ՝ անկախ իր պայմանագրային, ժամկետային կամ պահեստազորային, կամ կամավորական լինելու հանգամանքից։ Դրանից հետո արդեն տվյալ զինծառայողը կարող է դառնալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու։

1315