Ոսումնամարզական իր հավաքն է Աբովյանում շարունակում Հայաստանի տղամարդկանց ծանրամարտի հավաքականը: Մարզումներում ընդգկված  է 12 հոգի: Նրանց  առօրյան հագեցած է և հետաքրքիր : Միօրինակություն չկա, որովհետև մարզիչները անհատական մոտեցում են ցուցաբերում իրենց սաների հանդեպ և յուրաքանչյուր ծանրորդին տալիս են համապատասխան առաջադրանքներ: Ամեն բան արվում է , որ երկաթախաղի վարպետների ընդհանուր պատրաստականությունը բարձրանա:

Եվս հինգ օր , և թիմը Աբովյանից կիջնի մայրաքաղաք ՝ Օլիմպավան: Բայց ծանրաձողերը պարապուրդի չեն մատնվելու: Տղամարդկանց փոխարեն  ծանր կիլոգրամներին կմոտենան արդեն կանանց հավաքականի ներկայացուցիչները:  Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն  ասաց, որ իր  մարզուհիներն  այժմ ուսումնամարզական  հավաք են անցկացնում Ծաղկաձորում և  հարմարվել են համեմատաբար  նոսր թթվածնային  պայմաններին: Կհաջորդի նախապատրաստական փուլը  Աբովյանում , ուր  ծանրաբեռնվածությունը կմեծանա:  Բնական է, որ ծանրաձողերի քաշը նույնպես կավելանա ,որը կնշանակի թե աղջիկները գոհացնող  մարզավիճակում են:

Գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը  հայտնեց , որ տղամարդկանց և կանանց հավաքականները   տեղերում կպարապեն մինչև ապրիլի երեքը, ապա կմեկնեն Մոսկվա ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը , որ կավարտվի ապրիլի 14 –ին:

 

Աղբյուր՝ armnoc.am

332