SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության պետ Աղասի Իսահակյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչը միջնորդություն է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության Գյումրիի դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Վ-ի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Դավիթ Վ-ն, որը կասկածվում է մարտի 27-ին Գյումրիում Երևանյան խճուղու թիվ 135 Ա շենքի բնակիչ՝ 26-ամյա Գևորգ Դադրանյանին սպանելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։ 

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

932