«Աշխատակցուհուն մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ ապրիլի 1-ին հաղորդում ենք ստացել Մալաթիայի ոստիկանության բաժին եւ տարբեր օրերին գողության փորձեր կատարելու վերաբերյալ ստացել ենք հաղորդումներ, այս պահին նյութեր են նախապատրաստվում»,- հայտնել են Araratnews.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանությունից։

Ավելի վաղ hetq.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են հանցավոր խմբի անդամները 2021 թվականի մարտի 27-ին մտել Pull & Bear հագուստի սրահ և  փորձել ապրանք գողանալ։ Սակայն անվտանգության աշխատակցուհին ճանաչել է նրանց, վեճի է բռնվել նրանց հետ, ի վերջո խմբի անդամները չեն կարողացել հասնել իրենց ուզածին և հեռացել են սրահից։ 

Մի քանի օր անց՝ ապրիլի 1-ին, նույն մարդիկ կրկին եկել են Pull & Bear գողություն կատարելու, և կրկին անվտանգության նույն աշխատակցուհին նկատել է նրանց ու փորձել կանխել գողությունը։ Սակայն այս անգամ խմբի անդամներից մեկը ավելի ագրեսիվ վարք է դրսևորել և բռնություն է կիրառել անվտանգության աշխատակցուհու նկատմամբ։ 

1922