
Թուրքիայի աջակցությունը վայելող սիրիական ապստամբ խմբավորումները մանկահասակ մարտիկներ են հավաքագրում և ուղարկում Լիբիա և Ադրբեջան՝ Թուրքիայի դաշնակից ուժերի կողմից կռվելու համար, հայտնում է Ahval-ը՝ հղում տալով քրդամետ «Մեզոպոտամիա» գործակալությանը։
Գործակալությունը տվյալներ է ստացել Ֆաժր Մաալիքի անունով սիրիացի նախկին վարձկանից։ Հայտնի է, որ նա 13 տարեկան է եղել, երբ անդամագրվել է Թուրքիայի հովանավորության տակ գտնվող «Սիրիական ազատ բանակ»-ին, որն այժմ հայտնի է որպես «Սիրիական ազգային բանակ»։
«Քանի որ Թուրքիան սկսել էր «Սիրիական ազգային բանակ»-ում ավելի շատ տղամարդկանց հավաքագրել Աֆրինի գործողության համար, այն նաև սկսել էր ավելի շատ երեխաների հավաքագրել և դա շարունակվում է առայսօր։ Այժմ «Սիրիական ազգային բանակ»-ի խմբավորումներում այնքան շատ երեխա կա», - ասել է Մաալիքին։
Լրատվականը հիշեցրել է, որ Աֆրինի գործողությունը սկսվել է 2018 թվականին՝ օդային և ցամաքային ուղղություններով հարվածներ հասցնելով Սիրիայի հյուսիս-արևմուտքում քրդերի կողմից վերահսկվող անկլավին։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: