Հայաստանը ներկայացնող լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորի» նկարը World Press Photo ֆոտոժուռնալիստիկայի միջազգային հեղինակավոր մրցույթում մրցանակի է արժանացել՝ «Ժամանակակից խնդիրներ-մեկ լուսանկարով» անվանակարգում։

Ինչպես նշվում է նկարի բնութագրում, զինվորը պառկած է խրամատում՝ պոլիէթիլենային ծածկույթի վրա։ Նկարն արվել է արցախյան պատերազմի օրերին Սյունիքի հյուսիսարևելյան մասում, Ներքին Խնձորեսկում,  2020 թվականի հոկտեմբերի 31-ին:

Վաղինակ Ղազարյանը 3 մրցանակակիրներից մեկն է։

«Այս լուսանկարն ինձ հանգիստ չէր տալիս առաջին իսկ օրվանից: Արցախից ստանում էինք շատ ուժեղ աշխատանքներ, բայց դրանք բոլորը հիմնականում կենտրոնանում էին վշտի, կորուստների, հակամարտությունների վրա: Այս մի նկարը, որտեղ ֆիքսված է մի պարզ պահ՝ ընդհանուր կարիքի մասին, շատ հուզիչ էր ու գեղեցիկ լուսանկարված։ Սա հակամարտության ազդեցության վերաբերյալ տարբերվող հայացք էր», - ասել է Քեթի Մորան, National Geographic-ի լուսանկարչության փոխտնօրեն և 2021 թ. ֆոտոմրցույթի ընդհանուր ժյուրիի անդամը:

panorama.am

1382