«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի աշխատանքներում ապրիլի 30-ին խափանումներ են գրանցվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին են վկայում համացանցում տարբեր հայտնի սոցցանցերի ու կայքերի աշխատանքին հետևող Downdetector-ի տվյալները:

Խափանումների մեծ մասը գրանցվել են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի տարածքներում:

Օգտատերերի 42 տոկոսի մոտ չի աշխատել «Ֆեյսբուք»-ի հավելվածը, 40 տոկոսը չի կարողացել մուտք գործել Messenger, իսկ մոտ 17 տոկոսի մոտ չի աշխատել լրատվական ժապավենը:

 

1012