ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու կից գրել.

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը կանգ չի առնելու և ավելի է ամրապնդվելու՝ համապատասխան դատական պրակտիկայի ձևավորումից հետո:

Այս արարքների քրեականացմանն ուղղված օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո, 2020 թվականի ընթացքում նշված հանցատեսակներով 3 գործ 20 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Դատարան ուղարկված գործերով 20 անձից 4-ն ունեցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ, որոնցից 3-ը՝ «օրենքով գողի»:

«Հանցանքի հետքով» հաղորդաշարի անդրադարձը քրեական ենթամշակույթի դեմ քերաիրավական պայքարին, դրա ընթացքում առաջացող խնդիրներին և դատախազության մոտեցումներին:

270