ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: 

 

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում ներկայացրեց ԸՕ-ում կատարված մի քանի առանցքային փոփոխություններ: 

Եվ այսպես՝  

Նախագծով կուսակցությունների՝ խորհրդարան անցնելու շեմը 5-ից դարձել է 4 տոկոս, մինչև երեք կուսակցությունների դաշինքների համար՝ 8 տոկոս, 4-ից ավելի կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 10 տոկոս: «Պատճառն այն է, որ այսպիսով խրախուսվում է կուսակցությունների կայացումը և կուսակցությունների մասնակցությունը ընտրություններին»,- ընդգծեց Մակունցը: 

Հաջորդ փոփոխությունը՝ հայտարարագրման ենթակա ծախսերի ընդլայնում. ըստ Մակունցի՝ ֆինանսական ծախերը կինեն ավելի թափանցիկ, մասնավորապես՝ եթե նախկինում անվճար գույք կամ այլ ծառայություն էր տրամադրվում, և այն հնարավոր էր չհայտարարագրել, հիմա արդեն հնարավոր չի լինի:

Երրորդը՝ նախընտրական բանավեճերի ամրագրում. «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ նախագծով ամրագրվում է՝ թեկնածուների միջև բանավեճը Հանրային հեռուստաընկերությամբ դառնում է պարտադիր: 

Եվ չորրորդ՝ կուսակցությունների համար ընտրագրավի նվազեցում. եթե կուսակցությունների համար ընտրագրավը գործող օրենսգրքով 10 մլն դրամ է, փոփոխության արդյունքում կդառնա 7.5 մլն դրամ:

06 Մայիս, 2021 20:33
416
; ;