Մայիսի 9-ին՝ Հայրենական Մեծ Պատերազմում տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ, Գավառ քաղաքի Մեծ Հայրենականի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանին ծաղիկներ են խոնարհել Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Սևակ Խլղաթյանը, գլխավոր քարտուղարի տեղակալ Ալբերտ Աղեկյանը, Գավառի քաղաքապետի տեղակալ Գրիգոր Բոշյանը, Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզային և քաղաքային ենթակայության կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, դպրոցականներ, անհատ քաղաքացիներ:

Ծաղկեդրման արարողության մասնակիցներն այնուհետև ներկա են եղել Գավառի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մարտուցված պատարագին, որը կատարվել է ձեռամբ Տեր Նշան քահանա Սարգսյանի:

Օրվա առիթով Գավառի երաժշտական դպրոցում տեղի է ունեցել ոգեկոչման երաժշտական ցերեկույթ:

318