«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հաղորդում է footmercato.net-ը:

Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբը 43-ամյա դարպասապահին տեսնում է որպես պահեստային փոխարինող Մարկ-Անդրե տեր Շտեգենի համար: Հաղորդվում է, որ «կապտանռնագույններն» արդեն բանակցություններ են վարել իտալացու հետ:

Ավելի վաղ Բուֆոնը հայտարարել էր, որ այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Յուվենտուսից»:

 

Աղբյուր՝ armsport.am

1355