Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով` մայիսի 21-ին և 22-ին Հայաստանում կանխատեսվում են անոմալ շոգեր: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է պահպանել հետևյալ պարզ կանոնները.
- խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-ից 17:00-ն մի մնացեք դրսում,
- հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,
- օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Մեծ քանակությամբ աղերի ու կենսաբանական ակտիվ նյութերի շնորհիվ սառը հանքային ջուրը թարմացնում և անցկացնում է հոգնածությունը: Թանը պարունակում է օրգանական թթուներ, սպիտակուցներ և աղեր, այն ծարավը հագեցնելու հրաշալի միջոց է: Բնական հյութերից նախապատվությունը տալ լոլիկի, թուրինջի, բալի, սալորի և հոնի հյութերին։ Թեյը ևս լավ միջոց է շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար, սակայն թեյը պետք է լինի առանց շաքար, ոչ թունդ և ցանկալի է կանաչ։ Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,
- ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,
- օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այսպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,
- չչարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,
- չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,
- ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, ծերերը, խրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,
- անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,
- պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,
- այն տարածքներում, որտող առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:
21 Մայիս, 2021 22:12
2374
Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը․ ՀՀ ԱՆ
13 Հուլիս, 2026 16:10
Գործարկվել է առողջապահության նախարարության նոր կայքը
29 Հունիս, 2026 20:01
Առողջապահության նախարարությունը և Սրտաբանների ասոցիացիան ստորագրել են համագործակցության համաձայնագիր
15 Հունիս, 2026 20:13
Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
31 Հուլիս, 2026 16:06
ՇՄ նախարարությունում կայացել է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումների շարքի երկրորդ քննարկումը
23 Հուլիս, 2026 21:30
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
16 Հուլիս, 2026 12:53
ԱՄՆ մի շարք նահանգներում անոմալ շոգն առնվազն 27 մարդու կյանք է խլել
13 Հուլիս, 2024 03:31
Անտառային հրդեհներ, մահեր, տարհանումներ. անոմալ շոգեր Եվրոպայում
23 Հուլիս, 2022 16:30
Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում, հրդեհների ռիսկը մեծանում է
28 Հունիս, 2021 16:11
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02 Օգոստոս, 2026 21:07
Մերիլենդում շոգից 38 մարդ է մшհացել
02 Օգոստոս, 2026 19:49
Եղանակը՝ առաջիկա օրերին
24 Հուլիս, 2026 12:45