Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արդարադատության նախարարությունից տեղեկացնում են՝ նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանը հանդիպել է Համաշխարհային բանկի խմբի պատվիրակության հետ՝ Երևան կատարած պաշտոնական առաքելության շրջանակներում:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տեխնիկական աջակցության հիմնական նախաձեռնություններին, որոնք ուղղված են Հայաստանում բիզնես կարգավորման, ներդրումային միջավայրի և թվային կառավարման բարելավմանը: Այս ծրագրերն իրականացվում են Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ «Հայաստանի բիզնեսի կարգավորում՝ հանուն ներդրումների, թվայնացման, աճի և ձեռներեցության» (BRIDGE) խորհրդատվական ծրագրի ներքո: Քննարկումների առանցքում են եղել «Առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի բարեփոխման ռազմավարական ուղղությունները և Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգի թվայնացումը:

Արդարադատության նախարարությունը շարունակում է սերտորեն համագործակցել Համաշխարհային բանկի և տեղական կառույցների հետ՝ թվային կառավարումն ամրապնդելու, հիմնական իրավական շրջանակները արդիականացնելու և Հայաստանում բիզնեսի զարգացմանն աջակցելու նպատակով: Հանդիպմանը մասնակցել է նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արամ Խաչատրյանը։

73