ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քարամյանը Ազգային ժողովում մասնակցում էր բյուջեի վերաբերյալ դռնփակ քննարկմանը։

«Արսեն Թորոսյանին ԱԱԾ կանչելու որևէ հիմք չկա»,-այս մասին լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց ԱԱԾ տնօրենը:

Նա նաև հերքեց լուրերը, թե ԱԱԾ-ից կադրային արտահոսք է եղել։

«Ես ասացի, որ չեմ պատասխանում հարցերին զուտ այն տրամաբանության մեջ, որ ԱԱԾ սպեցիֆիկան էնպիսին է, որ էն ինֆորմացիան, ինչը որ մենք կարողանում ենք տրամադրել, թափանցիկ քաղաքականություն վարելու տրամաբանության սահմաններում, մեր մամուլի ծառայությունն, արդեն իսկ, համապատախան ձևով տրամադրում է»,-ընդգծեց Քարամյանը:

1121