Ուրբաթ օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է պատասխան քայլերի դիմել, եթե իր երկրի դեմ  կիրառվեն պատժամիջոցներ օգոստոսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների և դրան հաջորդած բռնությունների պատճառով։ Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

Լուկաշենկոն սպառնացել է դադարեցնել Բելառուսի տարածքով տարանցիկ ուղիները և պատժամիջոցների դեպքում բոյկոտել լիտվական նավահանգիստները:

«Կառավարությանը հանձնարարել եմ առաջարկ ներկայացնել Լիտվայի նավահանգիստներից այլ նավահանգիստներ բոլոր առևտրային հոսքերը փոխելու մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Հինգշաբթի օրը Եվրամիության արտաքին գործերի նախարարները պահանջել են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ՝ Լուկաշենկոյի վրա ճնշում գործադրելու համար նոր ընտրությունների անցկացման նպատակով: Լուկաշենկոն հերքում է ընտրակեղծիքները և համառորեն մերժում նոր ընտրույուններ անցկացնելու ընդդիմության պահանջը:

ԵՄ ներկայումս քննարկում է ճանապարհորդելու արգելքների ու ակտիվների սառեցման կիրառումը շուրջ 20 անձանց հանդեպ, որոնք պատասխանատու են ցուցարարների նկատմամբ բռնի գործողությունների համար ընտրություններից հետո:

ԵՄ արդեն ունի զենքի էմբարգո Բելառուսի դեմ, բայց 2015 թ-ին Լուկաշենկոյի հետ կապերը բարելավելու համար դաշինքը թեթևացրեց տնտեսական պատժամիջոցները, որոնք գործում էին 2004 թ.-ից:

343