«ՀՀ քաղաքացին որոշումներ կայացնող սուբյեկտ է»,- այս մասին այսօր Տավուշի ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դա նշանակում է ոչ միայն որոշել, այլ նաև հետևողականորեն, շարունակաբար վճռական գնալ այդ որոշումների կայացմանը: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պիտի պատասխանի հետևյալ հարցին` Հայաստանում ապագա կա՞»,- հարցրեց վարչապետի պաշտոնակատարը և ինքն էլ պատասխանում է, թե ինչու է այդ հարցը ծագում:

«Մի պարզ պատճառով, որ 2020 թվականի պատերազմի պատճառով մեր երազանքները փլուզվել են: Մեր հույսերը հարված են ստացել, մեր լավատեսությունը խամրել է, բայց մենք այսօր այս ընտրությունը պետք է օգտագործենք ժողովրդի երազանքները վերակենդանացնելու, հույսը մեծացնելու համար, որովհետև մենք պատասխանատու ենք այս հայրենիքի, այս երեխաների համար»,- ասաց Փաշինյանը:

434