«Համատեղ ապահովում ենք նվաճում» խորագիրը կրող ՎԶԵԲ-ի հեղինակավոր միջոցառումը կմիավորի մեծ թվով միջազգային այցելուների, ոլորտային մասնագետների, խոշոր գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների և ՎԶԵԲ-ի ղեկավարությանը:

Սա յուրօրինակ հնարավորություն կընձեռի Հայաստանին՝ իր մրցակցային առավելությունները ներկայացնելու քաղաքականության որոշում կայացնողների, բիզնեսի ներկայացուցիչների և միջազգային լրատվամիջոցների լսարանի ընտրանուն։

Մայիսի 14-ին՝ երեքշաբթի օրը, յուրօրինակ միջոցառում կանցկացվի «Թումո» կենտրոնում՝ ներկայացնելով կենտրոնի ուսանողների կողմից մշակված նորարարական ծրագրերը։

Հայաստանում ներդրումների կանխատեսումներին նվիրված նստաշրջանը տեղի կունենա մայիսի 15-ին՝ չորեքշաբթի օրը։

Միջոցառումը կներառի նաև առանձին երկրներին և տարածաշրջանին նվիրված շատ այլ նստաշրջաններ՝ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների երկրների բարգավաճմանն աջակցելուն նվիրված քննարկումներով։ Պանելային քննարկումների շրջանակներում կքննարկվեն մակրոտնտեսական իրավիճակը, ֆինանսների հասանելիության բարելավման, վերականգնվող էներգիայի, բնական ռեսուրսների, կայուն ենթակառուցվածքների, տնտեսական ներառականության և թվայնացման և տեխնոլոգիաների հետ կապված հարցերը։

Հանդիպման շրջանակներում՝ մայիսի 16-ին՝ հինգշաբթի օրը, նաև կանցկացվի ՎԶԵԲ-ի նախագահի ընտրությունը։

Տեղական լրատվամիջոցներին  հրավիրում ենք ներկա գտնվել միջոցառմանը։

Միացե՛ք խնդրեմ այս գրավիչ միջոցառմանը և գրանցվե՛ք այստեղ։ Լրատվամիջոցների մասնակցությունն անվճար է։ Գրանցումը փակվում է մայիսի 8-ին։

Լրացուցիչ տեղեկատվության համար կապ հաստատե՛ք Լորետտա Մարտիկյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։

335