Բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման խորհուրդներ ԱՆ-ից
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները հիմնված են աշխատավայրերում առկա ջերմաստիճանի վրա և սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով:
Այն դեպքերում, երբ աշխատատեղերում, աշխատանքի բնույթից կախված, հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ (օդի լավորակում), հատկապես ծանր ֆիզիկական և լարված մտավոր աշխատանքի պարագայում, առողջության պահպանման նպատակով առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր գործատուներին.
- աշխատողներին տրամադրել հովանալու և հանգստանալու հնարավորություն,
- ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանվելու միջոցներ` գլխարկներ, բաց գույնի, բնական նյութերից, օդափոխությունն ապահովող արտահագուստ, ստվեր առաջացնող հովանոցներ, ակնոց և այլն,
- ապահովել բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ պայմանների առկայություն` խմելու ջրի, թանի, հանքային ջրի, լվացվելու միջոցով հովանալու հնարավորություն,
- բարձր ջերմաստիճանի պայմաններում աշխատանքային ռեժիմի փոփոխություն` աշխատանքի կատարումը, հատկապես առավել ծանր և լարված, նախատեսել օրվա զով ժամերին և աշխատանքի երկարատև ընդմիջում` օրվա շոգ ժամերին:
22 Հունիս, 2021 20:36
1514
Գողացել են բարձր լարման հաղորդալարեր՝ ընկերությանը պատճառելով մոտ 3,5 մլն դրամի նյութական վնաս
05 Սեպտեմբեր, 2024 13:04
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
01 Սեպտեմբեր, 2024 09:45
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա
15 Հունիս, 2024 22:01
Արկտիկայում ջերմաստիճանի նոր ռեկորդ է գրանցվել
15 Դեկտեմբեր, 2021 20:58
Առաջիկա օրերին Արցախում սպասվում է ջերմաստիճանի անոմալ բարձրացում, հրդեհների ռիսկը մեծանում է
28 Հունիս, 2021 12:11
Ինչ պայմաններում են պատանդառվել Արցախի նախկին նախագահները, ինչու նրանց չի հաջողվել Արցախը լքել ուղղաթիռով․ մանրամասներ
31 Հոկտեմբեր, 2023 11:49
Փրկարարներն առատ ձյան պայմաններում բժիշկներին հասցրել են հիվանդ երեխայի տուն
06 Փետրվար, 2023 21:41
Կայացել է «ՀՀ պետական կառավարման հիմնախնդիրները արդի պայմաններում» խորագրով գիտաժողով
24 Սեպտեմբեր, 2021 09:57