Սեպտեմբերի վերջին օրերի և հոկտեմբերի առաջին մի քանի օրերին Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին պաշտոնական ինֆորմացիայի բացակայության ֆոնին տարբեր ասեկոսեներ են շրջանառվում՝ իրականության հետ աղերս չունեցող, իրականությանը մոտ, սակայն ոչ ամբողջական։ InfoPort.am-ը արցախյան բարձրաստիճան աղբյուրներից ճշտել է ԱՀ-ում սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական պատկերը։

Եվ այսպես, ինչու բոլորի համար հանկարծակի ադրբեջանական կողմին ինքնակամ հանձնվեց Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիո Բաբայանը, որը իր ֆեյսբուքյան գրառման մեջ այդ քայլը բացատրել էր «հայրենակիցներին ավելորդ տառապանքներ չպատճառելու հանգամանքով»։

Բանն այն է, որ Հակարիի կամրջից անցնելուց ադրբեջանական սահմանապահները Արցախի գրեթե բոլոր պաշտոնյաներին կանգնեցրել են և, ցույց տալով ԱՀ նախկին նախագահների, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ինչպես նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի նկարները, հարցրել նրանց գտնվելու վայրը։ Նրանցից որոշներին նույնիսկ պահել են անցակետում մի քանի ժամ՝ սպառնալով տանել Բաքու։

Իսկ արդեն սեպտեմբերի 28-ին լուրեր են տարածվել, որ Ադրբեջանը կարող է փակել Հակարիի կամուրջը, եթե նշված անձինք չհանձնվեն։ Դրանով պայմանավորված Բաբայանը որոշել է ինքնակամ հանձնվել ադրբեջանական կողմին, որպեսզի էվակուացիայի պրոցեսը չկանգնեցվի։ Ինչ վերաբերվում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը, նրանք այդ ընթացքում գտնվել են ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի առանձնատանը, միևնույն ժամանակ օգնելով ներկայիս կառավարությանը փոքրիշատե կառավարելի դարձնել էվակուացիայի պրոցեսը։

Նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից ոմանք, այդուհանդերձ, որոշել են դիմել ռիսկի և փորձել հատել Հակարիի կամուրջը, հաշվի առնելով, որ Ադրբեջանը «բարյացակամ է» գտնվել որոշների նկատմամբ և թողել է անցնեն անցակետով։ Դրանց թվում էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սակայն ինչպես նշեցինք, Մնացականյանը Ադրբեջանի կողմից հատուկ որոնվող անձանցից մեկն էր և ի տարբերություն ԱՀ ՊԲ այլ ղեկավարների ադրբեջանական կողմը նրան չի թողել հատել կամուրջը՝ առևանգել է և տարել Բաքու։

Մնացականյանը ճանապարհին սրտի նոպա է ունեցել և Բաքվում վիրահատվել է։ Այդ իսկ պատճառով ի թիվս այլ պատանդառված ղեկավարների Ադրբեջանը չի հրապարակում Մնացականյանի լուսանկարները։ Ինչ վերաբերվում է նախկին նախագահներին և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ապա վերջին օրերին նրանք տեղափոխվել էին Արցախում ՌԴ խաղաղապահների տեղակայման կենտրոնատեղի։ Այդ ողջ ընթացքում բանակցություններ են ընթանում նրանց անխոչընդոտ Հայաստան տեղափոխելու շուրջ։

Խաղաղապահների հրամանատարը հենց Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հրահանգ է ստանում ԱՀ նախկին նախագահներին Արցախից ամեն գնով դուրս բերելու վերաբերյալ։ Խաղաղապահների հրամանատարությունը որոշում է նախագահներին դուրս բերել Արցախից ուղղաթիռով, սակայն վերջին պահին ադրբեջանական կողմը կապվում է նրանց հետ և հաղորդում, որ չի երաշխավորում թռիչքի անվտանգությունը։ Այսպիսով թռիչքը չեղարկվում է։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

927