Լեռնային Ղարաբաղի ուխտավորները եւ տեղի բնակիչները ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների ուղեկցությամբ այցելել են Ամարաս եւ Գանձասար քրիստոնեական վանքերը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Այսօր մենք ուղեկցեցինք ուխտավորներին դեպի Գանձասար վանական համալիր՝ ապահովելով նրանց անվտանգությունը։ Ծառայությունից հետո ուղեկցեցինք նրանց Ստեփանակերտ»,- ասել է խաղաղապահ զորախմբի սպա Սերգեյ Վիտկոն:

Ուխտավորների հավաքն իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ 74 հոգանոց շարասյունն ուղեւորվել է Ամարասի վանք, իսկ 98 հոգանոց երկրորդ շարասյունը՝ Գանձասար: 

1072