COVID-19-ի դեմ երկփուլ պատվաստումից հետո որոշակի ժամկետ է պետք, որպեսզի օրգանիզմն իմունիտետ ձևավորի: Բժիշկները հիշեցնում են այն կանոնները, որոնք պետք է պահպանել պատվաստումից հետո: Որոշ մարդկանց մոտ պատվաստումից հետո հնարավոր է հարբուխանման ախտանիշներ ի հայտ գան, նաև բարձր ջերմություն, դա նորմալ է,- ասում են մասնագետները,-կարելի է ջերմիջեցնող և հակաբորբոքային դեղեր ընդունել:

Պատվաստումից հետո երեք օրվա ընթացքում պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սաունա այցելելուց: Պետք է խուսափել նաև ալկոհոլից:

Պատվաստումից 35-42 օրվա ընթացքում է լիարժեք իմունիտետ ձևավորվում: Մինչ այդ ժամկետը անհրաժեշտ է դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորություն և չմոռանալ անձնական հիգիենայի մասին:

1188