Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել դեմոկրատների հետ, որոնց, առաջատար լրատվամիջոցների գնահատականներով, միջանկյալ ընտրությունների արդյունքում կանցնի Կոնգրեսի վերահսկողությունը։

«Մենք կաշխատենք դեմոկրատների հետ, որպեսզի երկրում ամեն ինչ լավ ընթանա։ Սա շատ կարևոր է», - ասել է նա Politico-ին տված հարցազրույցում։

«Նրանք արդեն զանգահարել են, ցանկանում են աշխատել ինձ հետ։ Ես ամեն ինչի նկատմամբ վետոյի իրավունք ունեմ»,- հավելել է ԱՄՆ նախագահը։

Նա նաև զարմանք է հայտնել միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցության գրանցած արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ ավելի լավ արդյունք էր ակնկալում։ Այս մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Ես մի փոքր զարմացած եմ։ Կարծում էի՝ նրանք ավելի լավ հանդես կգան»,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները։

77