Որոշվել են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները:

1/2 եզրափակչի վերջին մասնակիցը Անգլիայի հավաքականն էր, որը շաբաթ օրը 4:0 հաշվով ջախջախեց Ուկրաինայի հավաքականին: Կիսաեզրափակչում բրիտանացիների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը, որը շաբաթ օրը ավելի վաղ հաղթեց Չեխիային 2:1 հաշվով։

Քառորդ եզրափակչում իտալացիները հաղթեցին բելգիացիներին (2:1), իսկ իսպանացիներն ավելի ուժեղ էին շվեյցարացիներից՝ հաղթելով 11 մետրանոց հարվածաշարում (հիմնական ժամանակ ՝ 1:1):

Կիսաեզրափակիչները տեղի կունենան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում հուլիսի 6-ին (Իտալիա-Իսպանիա) և հուլիսի 7-ին (Անգլիա-Դանիա): ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 11-ին:

22722