Հուլիսի 7-ին Արմավիրի քաղաքապետարանի և «Դոմ Մոսկվի» Երևանում Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի համագործակցության շրջանակում և ՎՏԲ-Հայաստան բանկի աջակցությամբ՝ Արմավիրի Մշակույթի տանը տեղի ունեցավ Ռուսական կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկին, ԿԳՄՍ փոխնախարար Արայիկ Խզմալյանը, ՎՏԲ-Հայաստան բանկի ներկայացուցիչներ և այլ հյուրեր։

Քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն իր շնորհակալական խոսքում հույս հայտնեց, որ համատեղ և հետևողական ջանքերի շնորհիվ լավագույնս կնպաստեն ստեղծված բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Երեխաներին ռուսական մշակույթին ծանոթացնելու, ինչպես նաև հայ-ռուսական բարեկամական կապերն ու մշակութային երկխոսությունը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում նախաձեռնված անվճար դասընթացները, քննարկումներն ու կինոդիտումները անցկացվելու են հատուկ մշակված ուսումնական ծրագրով և ինտերակտիվ մեթոդներով։

604